«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը կատալոնացի պաշտպան Ժերար Պիկեին տեղեկացրել է, որ դժգոհ է նրա խաղից։
Չավին Պիկեին հասկացրել է, որ հույս չի դնում ֆուտբոլիստի վրա, և դեմ չի լինի նրա հեռանալուն:
Մարզիչը նմն րոշում կայացրել է հաշվի առնելով Ժերարի անհաջող ելույթները հատկապես Չեմպիոնների Լիգայում:
35-ամյա Ժերար Պիկեն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2008 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։