«Թոթենհեմը» պատրաստ է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Հարի Քեյնի հետ։ Լոնդոնցիներն անհանգստացած են, որ անգլիացին հաջորդ ամռանը կարող է տեղափոխվել «Բավարիա», հայտնում է Sport Bild-ը:
«Խցանները» մտադիր են նոր պայմանագիր կնքել 29-ամյա ֆուտբոլիստի հետ մինչև 2022 թվականի աշխարհի առաջնության մեկնարկը, տեղեկացնում է աղբյուրը։
«Բավարիայի» ղեկավարությունն իր հերթին համոզում է Քեյնին չերկարաձգել լոնդոնյան ակումբի հետ գործակցությունը:
Հավելենք, որ Քեյնի գործող համաձայնագիրը «Թոթենհեմի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը: