Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչոն առաջիկայում կերկարաձգի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ։
Ինչպես հայտնում է Marca-ն, կողմերի միջև նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականը:
32-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ:
Ենթադրվում է, որ ֆուտբոլիստը առաջարկներ է ստացել Իտալիայից, սակայն անտեսել է դրանք։