Մարկո Ռոյսը ապաքինվել է վնասվածքից

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսը ապաքինվել է վնասվածքից, և կարող է խաղադաշտ վերադառնալ հոկտեմբերի 16-ին՝ «Ունիոնի» դեմ առաջիկա խաղում։

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Էդին Թերզիչը։