Ֆեդերիկո Վալվերդե. «Մենք պետք է կենտրոնանանք հաղթանակի վրա և ուրախացնենք մեր երկրպագուներին»

Մադրիդի «Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն խոսել է Լա Լիգայի 9-րդ տուրում «Բարսելոնայի» դեմ կայանալիք խաղի մասին:

«Մենք մոտիվացված ենք բայց նաև լարված: Այս խաղում պետք է ցույց տալ, որ ցանկանում ենք հաղթել Լա Լիգայում: Շատ կարևոր խաղ է, չնայած առջևում շատ տուրեր կան:

Հաղթանակը  մոտիվացիա, կհաղորդի մեզ: Մենք պետք է կենտրոնանանք հաղթանակի վրա և ուրախացնենք մեր երկրպագուներին»,- Ֆեդեի խոսքը մեջբերում է Movistar-ը:

Ընթացիկ մրցաշրջանում նա «Ռեալի» կազմում մասնակցել է 13 խաղի, խփել 4 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում: