Ուկրաինացի կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին, նոր պայմանագիր է կնքել «Ատալանտայի» հետ հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերի միջև կնքված նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը, հայտնում է TMW-ն։
Անցած մրցաշրջանում Մալինովսկին «Ատալանտայի» կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։