Նունու Էշպիրիտու Սանտուն կարող է վերադառնալ նախկին ակումբ

«Ալ Իթիհադի» գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն կարող է վերադառնալ «Վուլվերհեմփթոն», հայտնում է BBC Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «գայլերը» քննարկում են 48-ամյա պորտուգալացու վերադարձի հարցը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Խուլեն Լոպետեգին հրաժարվել է գլխավորել «Վուլվերհեմփթոնը»։

Նունուն նախկինում գլխավորել է ակումբը 2017 թվականի ամառից մինչև 2021 թվականի ամառ։