Յուրգեն Կլոպը ասել է, թե ում է համարում լավագույն հարձակվողը աշխարհում

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք խաղից առաջ ասել է, որ մրցակցի հարձակվող Էրլինգ Հոլանդին համարում է լավագույնը աշխարհում:

«Կարծում եմ Էրլիգը աշխարհի լավագույն հարձակվողն է, այդ պատճառով մենք պետք է զրկենք նրան գնդակից: Ամեն դեպքում կփորձենք:

Այնուամենայնիվ, դա չի հեշտացի մեր գործը: Հոլանդը ֆիզիկական ու տեխնիկական մեծ որակներ ունի: Բոլոր այս հատկանիշները նրան դարձնում է յուրահատուկ հարձակվող»,- Կլոպի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

«Լիվերպուլ» – «Մանչեսթեր Սիթի» խաղը կկայանա հոկտեմբերի 16-ին «Էնֆիլդում»: