Մադրիդի «Ատլետիկոն» որոշում է կայացրել Ռոդրիգո դե Պաուլի ապագայի վերաբերյալ

Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլը կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը ակնկալում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել 28-ամյա արգենտինացուն։

«Ատլետիկոն» հույս ունի, որ 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո կկարողանա բարձր գնով  վաճառել կիսապաշտպանին։

Այս մրցաշրջանում դե Պոլը անցկացրել է 9 հանդիպում, որոնցում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո: