«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն կարծում է, որ «Լիվերպուլի» հետ խաղաը բարդ է լինելու։
«Ցանկանում եմ «Լիվերպուլին» տեսնել լավագույն մարզավիճակում։ Այո, նրանք միավորներ կորցրին մրցաշրջանի սկզբում, բայց դա ոչինչ չի նշանակում:
Սա դեռ այն հզոր «Լիվերպուլն» է, և մեզ դժվար խաղ է սպասվում: Այլ կերպ չի կարող լինել»,- բելգիացու խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
«Լիվերպուլ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին։