Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան կարող է մասնակցել Լա Lիգայի 9-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը։
Այս մասին հայտնել է մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կուրտուան չի ապաքինվել մեջքի վնասվածքից և բաց կթողնի «Էլ Կլասիկոն», որը կանցկացվի հոկտեմբերի 16-ին «Սանտիագո Բեռնաբեուում»։
«Եթե վաղը ամեն ինչ կարգին լինի, նա կխաղա: Եթե ոչ, ապա Լունինը կխաղա»,- ասել է մասնագետը: