Ժոան Լապորտա. «Բարսելոնայի» երկրպագուները միշտ կհիշեն նրան»

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է թիմի լեգենդար ֆուտբոլիստ, Լիոնել Մեսսիի հնարավոր վերադարձի մասին:

««Բարսելոնայի» երկրպագուները միշտ կհիշեն նրան: Այս կիրակի կլրանա նրա նորամուտի խաղի 18-րդ տարին և մենք կփորձենք որևէ բան անել:

Գուցե, մենք հանդիպենք առաջիկա երեքշաբթի, ոչինչ չի կարելի բացառել:

Այնուամենայնիվ, նա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է և մենք պետք է հարգենք այդ փաստը»,- ասել է նախագահը: