Էդեր Միլիտաո. ««Էլ Կլասիկոյում» ամեն ինչ կարող է պատահել»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն կիսվել է «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի խաղից ունեցած սպասելիքներով։

«Միշտ պետք է պատրաստ լինեք, քանի որ սա շատ յուրահատուկ խաղ է, և «Էլ Կլասիկոյում» ամեն ինչ կարող է պատահել: Մեր թիմը պատրաստ է.

Մենք շատ լավ սկսեցինք մրցաշրջանը, և բոլորս պատրաստ ենք այս խաղին: Ամեն ինչ անելու ենք հաղթելու համար։

Երկրպագուները մեզ մեծ էներգիա են տալիս։ Նրանք մեզ ոգևորում են և շատ օգնում»,- ասել է Միլիտաոն։

«Էլ Կլասիկոն» կկայանա կիրակի օրը՝ հոկտեմբերի 16-ին, Մադրիդում՝ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:15-ին: