«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը դժգոհ է Ժերար Պիկեի ցուցադրած խաղից։
Պիկեն դարձավ Չեմպիոնների Լիգայի «Ինտերի» դեմ խաղի հակահերոսներից մեկը, որում թիմը մահացու սխալ թույլ տվեց՝ 3:3: Մեծ հավանականությամբ կատալոնացիները չեն խաղա Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում։
Ինչպես հայտնում է Sport-ը, Չավին այնքան է հիասթափված Պիկեի խաղից, որ ամեն կերպ փորձում է նրան փոխարինող գտնել հոկտեմբերի 16-ին կայանալիք առաջիկա «Էլ Կլասիկոյից» առաջ։