«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան չորեքշաբթի ՄՌՏ-ի է ենթարկվել:
Հետազոտությամբ ֆուտբոլիստի մոտ հաստատվել է ուղիղ ազդրի մկանի վնասվածք։ Ինչպես հայտնում է Sky Sport-ի լրագրող Անջելո Մանգիանտեն սոցիալական ցանցերում, Դիբալան բաց կթողնի 4-ից 6 շաբաթ, բայց նա դեռ հնարավորություն ունի Արգենտինայի հավաքականում խաղալ Աշխարհի Առաջնությունում:
Corriere Dello Sport-ը լրացնում է տեղեկատվությունը, Պաուլո Դիբալան հաջորդ շաբաթ նոր հետազոտություն կանցնի։ Միաժամանակ, արգենտինացին արդեն սկսել է վերականգնողական ծրագիր անցնել։