«Չելսիի» կիսապաշտպանը շարքից դուրս է մնացել ևս մի քանի շաբաթով

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն կրկին ազդրի վնասվածք  է ստացել, հայտնում է L’Equipe-ը:

Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանը բաց կթողնի ևս մի քանի շաբաթ, ինչը կասկածի տակ է դնում նրա մասնակցությունը Քաթարում կայանալիք 2022 թվականի Աշխարհի Առաջնությանը։