«Ատլետիկոն» հետաքրքրված է ԲԿՄԱ-ի կիսապաշտպանի ծառայություներով

«Ատլետիկոն» հետաքրքրված է ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Խորխե Կարասկալով, հայտնում է TodoFichajes-ը:

Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը հարձակման գծում ուժեղացումներ է փնտրում և 24-ամյա կոլումբիացուն դիտարկում է որպես տրանսֆերային շուկայում տարբերակներից մեկը։ «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն երկար ժամանակ հետևում էր ֆուտբոլիստին և ցանկանում էր պայմանագիր կնքել «Ռիվեր Փլեյթում» հանդես գալու ժամանակ, սակայն գործարքն այդպես էլ չկայացավ։

Ինքը՝ ֆուտբոլիստը, դիտարկում է Իսպանիայի, Անգլիայի կամ Իտալիայի առաջնություն տեղափոխվելու տարբերակը, քանի որ ցանկանում է հանդես գալ եվրոպական մրցաշարերում։ Սպասվում է, որ հաջորդ ամառ «Ատլետիկոն» առաջարկ կանի կիսապաշտպանի համար: