Tuttosport պարբերականը հրապարակել է 2022 թվականի Golden Boy մրցանակի հավակնորդների վերջնական ցուցակը: Մրցանակը հանձնվում է մինչև 21 տարեկան տարվա լավագույն ֆուտբոլիստին:
Այն հավակնում են ստանալ Ջուդ Բելինգեմը, Կարիմ Ադեյեմին (երկուսն էլ՝ «Բորուսիա Դորտմունդ»), Էդուարդո Կամավինգան («Ռեալ»), Պեդրին, Անսու Ֆատին, Գավին (բոլորը՝ «Բարսելոնա»), Անտոնիո Սիլվան («Բենֆիկա»), Ֆաբիու Կարվալյուն («Լիվերպուլ»), Վիլֆրեդ Նյոնտոն («Լիդս»), Յոշկո Գվարդիոլը («Լայպցիգ»), Ջամալ Մուսիալան, Մատիս Տելը, Ռայան Գրավենբերխը (բոլորը՝ «Բավարիա»), Ֆաբիո Միրետին («Յուվենտուս»), Նիկո Գոնսալեսը («Վալենսիա» վարձավճար), Նունու Մենդեշը (ՊՍԺ), Ջորջիո Սկալվինին («Ատալանտա»), Նիկոլա Զալևսկին («Ռոմա»), Բենյամին Շեշկոն («Զալցբուրգ») և Իյենոմա Դեսթինի Ուդոջին («Ուդինեզե»):