Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդո Մորիենտեսը կարծում է, որ ակումբը չպետք է վերադառնա Կիլիան Մբապպեի գնելու մտքին:
Գարնանը ՊՍԺ-ի հարձակվողը, չնայած «սերուցքայինների» հետ նախնական պայմանավորվածությանը, հրաժարվեց տեղափոխվել Մադրիդ և երկարաձգեց պայմանագիրը փարիզցիների հետ։
«Այն, ինչ կատարվում է Մբապպեի հետ, ուղղակի կատակ է: «Ռեալը» ոչ մի դեպքում չպետք է նորից կապ հաստատի նրա հետ»,- իսպանացու խոսքերը մեջբերում է goal-ը:
Վերջին օրերին մամուլում լուրեր են տարածվել, որ 23-ամյա ֆրանսիացին ցանկանում է արագ փոխել ակումբային գրանցումը ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։