Խորվաթական ֆուտբոլի վետերան Վեդրան Չորլուկան հիանում է, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի խաղով:
«Շատ, տաղանդավոր ֆուտբոլիստներ կան, բայց Մոդրիչը յուրահատուկ է: 2012 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ Ժոզե Մոուրինյոն զանգեց նրան և առաջարկեց տեղափոխվել «Ռեալ»: Հենց այդ ժամանակ ես հասկացա, որ Մոդրիչը յուրահատուկ ֆուտբոլիստ է և իսկական առաջատար»,- Չորլուկայի խոսքը մեջբերում է Sportske Novosti-ին:
Ընթացիկ մրցաշրջանում խորվաթ կիսապաշտպանը «Ռեալի» կազմում մասնակցել է 11 խաղի, խփել 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում: