Հայտնի է Բունդեսլիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստը

Բրեմենի «Վերդերի» հարձակվող Նիկլաս Ֆուլկրուգը ճանաչվել է Բունդեսլիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Աշնան առաջին ամսում 29-ամյա Ֆուլկրուգը 3 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։  Մրցանակի համար պայքարում Ֆյուլկրուգն առաջ է անցել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» ֆուտբոլիստներ՝ Ռամի Բենսեբաինիից, և Յոնաս Հոֆմանից, «Ունիոնի» ֆուտբոլիստ Քրիստոֆեր Տրիմելից, «Քյոլնի» ֆուտբոլիստ Ֆլորիան Կայնցից և «Աուգսբուրգի» ֆուտբոլիստ Ռաֆալ Գիկևիչից։