«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է կիսապաշտպան Ալեքս Իվոբիի հետ պայմանագիրը երկարաձգելու բանակցությունների մասին։
«Ես գիտեմ, որ մեր տնօրեն Քևին Թելվելը Ալեքսի ներկայացուցիչների հետ նոր պայմանագիր է քննարկում։ Տեսնենք, թե ինչի կհասնեն կողմերը»,- Լեմպարդի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:
Իվոբին «Էվերթոն» է տեղափոխվել «Արսենալից» 2019 թվականի օգոստոսին, 26-ամյա նիգերիացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը: