Կազեմիրոն խոսել է իր ելույթների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն, ով այս ամառ «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Մադրիդի «Ռեալից», խոսել է անգլիական թիմում իր դերի մասին։

«Բոլորը գիտեն, թե որն է իմ աշխատանքը թիմում։ Իմ դերն է օգնել թիմակիցներիս պաշտպանությունում: Սա իմ գործն է։ Երբ ստացվեն գոլեր հեղինակեմ, ապա դա  հիանալի կլինի», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է BBC-ն:

Պրեմիեր լիգայի 5 հանդիպումներում 30-ամյա բրազիլացին մեկ գոլային փոխանցում է կատարել։