Անդրե Անյելին հանդիպել է «Յուվենտուսի» ֆուտբոլիստներին

Թուրինի «Յուվենտուսի» նախագահ Անդրե Անյելին հանդիպել է թիմի ֆուտբոլիստների հետ։

«Ծեր սինյորան» չափազանց անհաջող է սկսել մրցաշրջանը, և նախագահը որոշել է բարոյահոգեբանական զրույց ունենալ ֆուտբոլիստերի հետ:

Ֆուտբոլիստների հետ զրույցում Անյելին թիմին հորդորել է համախմբվել և ավելի լուրջ վերաբերվել իրենց աշխատանքային պարտավորություններին, հայտնում է Gazzetta-ն: