Մադրիդի «Ռեալը» և Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրություն են ցուցաբերում Դոնեցկի «Շախտյորի» և Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Միխայլո Մուդրիկի նկատմամբ, հայտնում է Tuttosport-ը։
Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբը նախատեսում է մոտ ապագայում արմատապես փոխել տրանսֆերային քաղաքականությունը և հրաժարվել թանկարժեք խաղացողներ գնելուց, ինչպես նախկինում էր՝ կենտրոնանալով երիտասարդ և հեռանկարային խաղացողների վրա։ Մասնավորապես, թուրինցիները պատրաստ են դիտարկել Մուդրիկի թեկնածությունը։
Ֆուտբոլիստի համար պայքարում նրանց մրցակիցը Մադրիդի «Ռեալն» է։