ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Արգենտինայի հավաքականում իր նախկին թիմակից Սերխիո Ագուերոյի հետ ընկերության մասին, ով անցյալ մրցաշրջանում ավարտեց կարիերան սրտի հետ կապված խնդիրների պատճառով։
«Իհարկե, ես կարոտում եմ Ագուերոյին. Մենք հրաշալի ընկերներ ենք։ Նա միշտ ասում է այն, ինչ մտածում է: Ես սիրում եմ նման մարդկանց:։
Իսկ Կունը միշտ այդպիսին է եղել՝ շատ լավ ու անկեղծ մարդ, ում մեջ չարության տեղ չկա։
Երբեմն նա բավականին անմեղ է ու միամիտ։ Նա ինքն է դա զգում»,- ասել է Մեսսին Star+-ին տված հարցազրույցում։