«Ռոման» որոշում է կայացրել Ժոզե Մոուրինյոյի ապագայի վերաբերյալ

«Ռոմայի» ղեկավարությունը լիովին վստահում է ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին։ Ինչպես տեղեկացնում է La Repubblica-ն, հռոմեական ակումբը նախատեսում է երկարաձգել պայմանագիրը պորտուգալացի մասնագետի հետ։

Ռոման ցանկանում է համաձայնության գալ մինչև 2026 թվականի կեսերը, Մոուրինյոյի գործող պայմանագիրն ավարտվում է 2023/2024 մրցաշրջանի ավարտին։