Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ամփոփել է Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում նորվեգական «Բուդյո-Գլիմտի» նկատմամբ տարած հաղթանակը (3-0):
«Շատ ուրախ եմ հաղթանակի, վեց միավոր վաստակելու և դարպասն անառիկ պահելու համար: Բայց մեզ պակասում էր համագործակցությունը ֆուտբոլիսների միջև և գերակայելու ցանկությունը:
Մրցակցի դարպասի մոտ մենք շատ վտանգավոր տեսք ունեինք, գոլերը որակյալ էին»,- ասել է մասնագետը: