Օլիվեր Կանը խոսել է Էրլինգ Հոլանդի և Ռոբերտ Լևանդովսկու մասին

«Բավարիայի» խորհրդի նախագահ Օլիվեր Կանն իր կարծիքն է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի խաղի մասին, ով անգլիական ակումբ է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից»։

«Իմաստ չկա քննարկել Հոլանդի վարպետությունը: Ինձ նույնպես շատ է դուր գալիս նրա վերաբերմունքն ու հոգեբանությունը։ Նա տիպիկ հարձակվող է, ով խաղադաշտ է մտնում մեկ մտքով. «Ես ուզում եմ գոլեր խփել»: Նույնը կարելի է ասել Ռոբերտ Լևանդովսկու մասին. Այս հարձակվողները միայն գոլեր են հեղինակում և օգնում իրենց թիմերին», – Օլիվեր Կանի խոսքերը մեջբերում է goal-ը: