Պաշտոնական. Խուլիեն Լոպետեգին լքեց «Սևիլիայի» գլխավոր մարզչի պաշտոնը

Իսպանական «Սևիլիան» երեկ՝ Չեմպիոնների Լիգայի երրորդ տուրում, Դորտմունդի «Բորուսիայից» կրած 1-4 հաշվով տնային պարտությունից հետո հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Խուլիեն Լոպետեգիին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Ակումբը հեռացրեց Լոպետեգիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից: Երեք հիանալի մրցաշրջանից հետո, որոնցում արդյունքներն ավելի քան գոհացնող էին, չորրորդ մրցաշրջանն այնքան էլ հաջող չէ: «Սևիլիան» Լա Լիգայում 21 հնարավորից վաստակել է 5 միավոր»,- ասված է ակումբի մամուլի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ տեղեկություն կար, անդալուական ակումբի ղեկին Լոպետեգիին կփոխարինի արգենտինացի մասնագետ Խորխե Սամպաոլին: