Լաուտարո Մարտինեսի գործակալը չի բացառել ֆուտբոլիստի տեղափոխությունը այլ գրանդ ակումբ

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի շահերը ներկայացնող ֆուտբոլային գործակալ Ալեխանդրո Կամանոն խոսել է ամռանը արգենտինացու ստացած առաջարկների մասին և չի բացառել իր հաճախորդի տեղափոխությունը «Բավարիա»։

«Ինձ չեն զարմացնում «Բավարիայի» հետաքրքրության մասին լուրերը, ֆուտբոլում միշտ էլ նման խոսակցություններ կան, բայց մենք կենտրոնացած ենք «Ինտերի» վրա:

Ամռանը մենք խելահեղ առաջարկներ ստացանք, բայց որոշեցինք մնալ «Ինտերում»: Ամեն ինչ կարող է պատահել ապագայում»,- Կամանոյի խոսքերն է մեջբերում TyСSports-ը։

25-ամյա Մարտինեսի պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։ Ներաձուրիների կազմում անցկացրած 192 խաղում Լաուտարոն խփել է 77 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։