«Ինտերը» պատրաստվում է համոզել պաշտպան Միլան Շկրինյարին նոր պայմանագիր կնքել ակումբի հետ, հայտնում է Corriere dello Sport-ը:
Միլանյան ակումբը պայմանագիրը երկարաձգելու նոր առաջարկ է պատրաստում։
Նախկինում պաշտպանը տարեկան 6,5 միլիոն եվրո աշխատավարձ էր պահանջում։
Միաժամանակ ՊՍԺ-ն, որն ամռանը փորձեց ձեռք բերել 27-ամյա սլովակին, պատրաստ էր նրան վճարել մոտ 10 մլն.
Անցած մրցաշրջանում Շկրինյարը «Ինտերի» կազմում անցկացրած 48 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։ Այս մրցաշրջանում նա անցկացրել է 8 հանդիպում։
Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո:
Պաշտպանի գործող պայմանագիրը «Ինտերի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը։