Էրլինգ Հոլանդը հերթական ռեկորդ է սահմանել

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը դանիական «Կոպենհագենի» դեմ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում (5-0) դուբլի հեղինակ դառնալու շնորհիվ ռեկորդ է սահմանել անգլիական թիմում:

Նա «Մանչեսթեր Սիթիի» առաջին ֆուտբոլիստն է վերջին 20 տաում, որը բոլոր մրցաշարերում անցկացրած 9 անընդմեջ խաղում գոլ է խփել, հայտնում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ Հոլանդը հուլիսի 1-ին էր Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»:

Էրլինգը ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 12 խաղում խփել է 19 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում: