Կիսապաշտպան Բուկայո Սական նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ, հայտնում է Football Insider-ը։
Շուտով կողմերը երկարաժամկետ պայմանագիր կկնքեն, որը նախատեսված կլինի մինչև 2027 թվականը։
21-ամյա Բուկայոն լոնդոնյան ակումբում հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023/24 մրցաշրջանի ավարտին։
Անգլիայի Պրեմիեր Լիգայում այս մրցաշրջանում եզրային հարձակվողը մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: