«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն մարզման ժամանակ ազդրի վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
«Բարսելոնան» չի հայտարարել Կեսյեի վերականգնման ժամկետները, սակայն ըստ Mundo Deportivo-ի, կիսապաշտպանը բաց կթողնի մոտ երկու շաբաթ: