«Ռոման» որոշում է կայացրել Ժոզե Մոուրինյոյի ապագայի վերաբերյալ

«Ռոմայի» ղեկավարությունը լիովին վստահում է ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին։

Ինչպես գրում է La Repubblica-ն, հռոմեական ակումբը ծրագրում է երկարաձգել համագործակցությունը պորտուգալացի մասնագետի հետ։

Կողմերը արդեն սկսել են բանակցային գործընթացը։ Հռոմեական ակումբը ցանկանում է համաձայնության գալ նոր՝ քառամյա պայմանագրի կնքման շուրջ․

Մոուրինյուի գործող պայմանագիրն ավարտվում է 2023/2024 մրցաշրջանի ավարտին։