«Չելսիի» նախկին տնօրեն Մարինա Գրանովսկայան ոստիկաններին հայտնել է, որ սպառնալիքներով լի նամակներ է ստացել ֆուտբոլային գործակալից, հայտնում է The Times-ը։
Դեպքը տեղի է ունեցել դեռ հունիսին, սակայն դրա մասին հայտնի է դարձել հիմա։ Անանուն գործակալը Գրանովսկայայից 300 հազար ֆունտ է պահանջել լոնդոնյան ակումբում աշխատանքի ժամանակ: Նշվում է, որ հետաքննության շրջանակներում ոստիկանությունը գործակալին ձերբակալել է սեպտեմբերի 19-ին, սակայն այնուհետ գրավի դիմաց ազատ է արձակել։
Գրանովսկայան «Չելսիում» աշխատել է 2013 – 2022 թվականին