«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները հանդիպել են Էրիկ տեն Հագի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նորեկներ չի ունենա, հայտնում է ESPN-ը:

Նշվում է, որ մանկունիանցիների ղեկավարությունը հայտնել է ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին, որ գումար չի հատկացնի թիմի ուժեղացման համար։

Ակումբի ղեկավարները կարծում են. որ թիմի ներկայիս կազմը ունակ է պայքարել բոլոր տիտղոսների համար:

«Մանչեսթեր Յունայթեդը» 7 խաղից 12 միավորով 6-րդն է Պրեմիեր Լիգայում։