Ուրուգվայցի «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսը հայտարարել է, որ չի կարողանում յուրացնել գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հրահանգները։
«Անկեղծ ասած, երբ Կլոպը խոսում է, ես ոչինչ չեմ հասկանում։ Իհարկե, խնդրում եմ թիմակիցներին բացատրել նրա խոսքերը։ Ամեն դեպքում, ես վստահ եմ, որ Կլոպը միանգամայն հստակ է հասկանում, թե ինչ է ուզում ստանալ խաղադաշտում գտնվող խաղացողներից»,- Նունեսի խոսքերն է մեջբերում ESPN GB-ն։
2022/23 մրցաշրջանում Նունյեսը Պրեմիեր լիգայում «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 4 հանդիպում, դարձել մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։