«Չելսիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին խոսել է «Միլանի» հարձակվող Օլիվիե Ժիրուի մասին իր մտքերը։ Այսօր լոնդոնցիները Չեմպիոնների լիգայի խաղում կհանդիպեն միլանյան ակումբի հետ։
«Ժիրուն իրականում բարձրակարգ ֆուտբոլիստ է։ Անցած մրցաշրջանում նա դա ապացուցեց Ա Սերիայում: Նա շատ գոլեր խփեց և օգնեց իր թիմին նվաճել Սկուդետտոն: «Չելսիում» նա նույնպես շատ գոլեր խփեց»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կուլիբալին:
Ժիրուն «Չելսիից» տեղափոխվեց «Միլան» անցյալ ամառ: