«Բարսելոնան» և «Միլանը» միևնույն տրանսֆերային նպատակն ունեն

«Բարսելոնան» և «Միլանը» հետաքրքրված են «Բետիսի» հարձակվող Նաբիլ Ֆեկիրով։

Աղբյուրի համաձայն՝ «Բետիսը» ցանկանում է 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքից ստանալ 45 միլիոն եվրո։

Գործարքը կքննարկվի առաջիկա ձմռանը: Ֆեկիրի պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։