Տիբո Կուրտայի առողջական վիճակի մասին նոր տեղեկություն կա

«Ռեալի» հիմնական դարպասապահ Տիբո Կուրտան ռիսկի է դիմում բաց թողնել հոկտեմբերի 16-ին կայանալիք Լա Լիգայի 9-րդ տուրի՝  «Բարսելոնայի» հետ հանդիպումը։

Միջազգային հանդիպումների համար նախատեսված դադարից հետո բելգիացի դարպասապահի մոտ ախտորոշվել է ռադիկուլիտ:

Այդ պատճառով Կուրտուան ​​բաց է թողել Իսպանիայի առաջնության «Օսասունայի» դեմ հանդիպումը և չի ընդգրկվել Չեմպիոնների Լիգայի «Շախտյորի» հետ խաղի հայտացուցակում։

Ինչպես հաղորդում է Managing Madrid-ը, Տիբոն ռիսկի է դիմում բաց թողնել նաև Էլ Կլասիկոն:

Ընթացիկ մրցաշրջանում Կուրտուան ​​«Ռեալի» կազմում 9 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և բաց թողել 6 գոլ։