Միլանի «Ինտերի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակը (1-0):
««Բարսելոնան» շատ ուժեղ թիմ է, բայց մենք՝ նույնպես, և դա ապացուցեցինք՝ հատկապես վերջին խաղերում: Մենք պայքարեցինք և կարևոր հաղթանակ տարանք:
Մենք գիտեինք՝ ինչպես պետք է բարելավենք մեր խաղը և հույս ունենք առաջիկայում ավելի լավ խաղալ ու ավելի շատ միավորներ վաստակել»»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sky Sports Italia-ն: