«Բարսելոնան» և Մադրիդի «Ատլետիկոն» համաձայնության են եկելԱնտուան ​​Գրիզմանի տրանսֆերի շուրջ

«Բարսելոնան» և Մադրիդի «Ատլետիկոն» համաձայնության են եկել ֆրանսիացի հարձակվող Անտուան ​​Գրիզմանի մշտական ​​հիմունքներով մադրիդյան ակումբ տեղափոխության շուրջ, հայտնում է Mas Atlético-ն։

Նշվում է, որ «Բարսելոնան» և «Ատլետիկոն» համաձայնության են եկել, որի համաձայն Մադրիդյան ակումբը Գրիզմանի համար կվճարի 20 միլիոն եվրո։

Նախկինում 31-ամյա ֆրանսիացին հանդիպումների մեծ մասում մնացել է պահեստայինների նստարանին՝ խաղադաշտ դուրս գալով միայն 60-րդ րոպեից սկսած ինչը հնարավորություն է տալիս ակումբին չվճարել պայմանագրով նախատեսված բոնուսները։

Այս մրցաշրջանում հարձակվողը տասը հանդիպում է անցկացրել «Ատլետիկոյի» կազմում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երեք գոլի հեղինակ: