ՊՍԺ-ն ցանկանում է Լիոնել Մեսսիի հետ պայմանագիրը երկարաձգել

ՊՍԺ-ի ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։ Հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան։ 

Գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզցիները ցանկանում են 35-ամյա արգենտինացուն պայմանագիր առաջարկել ևս մեկ մրցաշրջանով՝ մինչև 2025 թվականի ամառ երկարաձգելու հնարավորությամբ։

Այս մրցաշրջանում Լիոնել Մեսսին  ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։