«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է դերբիում «Թոթենհեմի» նկատմամբ տարած հաղթանակը (3-1).
«Թոմասի գո՞լը. մենք սպասում էինք այդ պահին: Ես շատ ուրախ եմ նրա համար:
Մեր խաղաոճով մենք կարող ենք տարբեր կերպ գրոհել:«Թոթենհեմին» շատ բան պետք չէ, միշտ տպավորություն է, թե նրանք կարող են պահ ստեղծել:
Դա պետք է ընդունել: Բայց մենք այդ մասին չենք մտածել: «Արսենալը» ազատ էր գործում: Մենք արժանի էինք հաղթանակի»,- Արտետայի խոսքերն է փոխանցում BBC-ն: