Պեպ Գվարդիոլա. «Այն, ինչ նրանք արեցին, անհավանական էր»

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մանչեսթերյան դերբիից առաջ խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Կրիշտիանուն Լիոնել Մեսիի հետ միասին աշխարհի մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է: Այն, ինչ նրանք արեցին, անհավանական է:

Ռոնալդուն լավ է հանդես գալիս հարձակման գծում, ուստի պետք է թույլ չտանք նրան մոտենալ մեր դարպասին», մարզչի խոսքը մեջբերում է Mirror-ը:

Հիշեցնենք, որ մանչեսթերյան դերբին կկայանա հոկտեմբերի 2-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 17:00-ին: