Յուլիան Նագելսմանը խոսել է «Բայերի» հետ կայանալիք խաղի մասին

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կիսվել է «Բայերի» հետ Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի հանդիպումից ունեցած սպասելիքներով։

«Լևերկուզենը ունի լավ թիմային ձեռագիր և հստակ ֆուտբոլային մոտեցում:

Սա հետաքրքիր հանդիպում է լինելու, նույնիսկ եթե աղյուսակն այլ բան է ասում»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։