Ժորժինյոյի գործակալը խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին

«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոյի գործակալ Ժոաո Սանթոսը հայտնել է, որ ֆուտբոլիստը մտադիր է երկարաձգել պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ։

«Մեր առաջնահերթությունը «Չելսիի» հետ նոր պայմանագրի կնքումն է։ Այն ներկայումս գործում է մինչև 2023 թվականի ամառ։

Կարծում եմ՝ այս տարվա սեպտեմբերին մենք հոկտեմբերին կսկսենք քննարկել դրա երկարաձգման հարցը»,- Սանթոսի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Ժորժինյոն «Չելսիում» հանդես է գալիս 2018 թվականի հուլիսից։ Նախորդ մրցաշրջանում 30-ամյա իտալացին լոնդոնցիների կազմում անցկացրած 47 խաղում դարձել է 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։