«Լացիոյի» մարզական տնօրեն Իգլի Տարեն կիսվել է իր կարծիքով այն տեղեկատվության մասին, որ Ա Սերիայի ակումբները հետաքրքրված են «Զենիթի» կիսապաշտպան Անդրեյ Մոստովոյի ծառայություններով ։
Ավելի վաղ հ՝աղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված են «Սամպդորիան, «Լացիոն», «Մոնցան», «Ուդինեզեն», «Վերոնան» և «Էմպոլին»:
«Իտալիայում Մոստովոյի նկատմամբ հետաքրքրության մասին բոլոր նորությունները, ամենայն հավանականությամբ, գործակալական խաղեր են:
Հազիվ թե ինչ-որ բան ճիշտ լինի»,- Տարեի խոսքերն է մեջբերում Sport24-ը: 2022/23 մրցաշրջանում Մոստովոյը «Զենիթի» կազմում անցկացրած 13 խաղում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
24-ամյա ռուսաստանցու պայմանագիրը ներկայիս ակումբի հետ հաշվարկված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։
Transfermarkt.com պորտալը Մոստովոյի արժեքը գնահատում է 3,5 միլիոն եվրո: